Սպորտային սնունդը սննդակարգի հատուկ տեսակ է, որը մշակվում է՝ հաշվի առնելով մարզիկների կարիքները։ Այն ներառում է սննդամթերք, հավելումներ, որոնք նպաստում են օպտիմալ ֆիզիկական կատարողականությանը, վերականգնմանը և մարզական նպատակների իրականացմանը:
Ահա՛ թե ինչու է կարեւոր սպորտային սնունդը.
- Ապահովում է էներգիա. Սպորտային սնունդը մարմնի համար ապահովում է էներգիա՝ ածխաջրերի տեսքով, օգնում է պահպանել ակտիվությունը։
- Նպաստում է վերականգնմանը. մարզվելը սթրեսի է ենթարկում մկաններն՝ առաջացնելով միկրոտրավմաներ: Սպորտային սնունդը ներառում է սպիտակուցներ եւ ամինաթթուներ, որոնք օգնում են վերականգնել եւ ամրացնել հյուսվածքը:
- Բարելավում է տոկունությունը. որոշ հավելումներ, ինչպիսիք են կրեատինը եւ բետա-ալանինը, կարող են բարձրացնել տոկունությունը եւ ֆիզիկական ակտիվության մակարդակը:
- Նպաստում է մկանների աճին եւ զարգացմանը. սպորտային հավելումներից ստացված սպիտակուցներն ու ամինաթթուները նպաստում են մկանների աճին եւ ուժին, ինչը կարեւոր է մարզիկների համար:
- Վերահսկում է քաշը. սպորտային սնունդը կարող է լինել քաշի կորստի կամ քաշի պահպանման ռազմավարության կարեւոր բաղադրիչ: Այն օգնում է վերահսկել ախորժակը եւ պահպանել մկանային զանգվածը:
Անվնա՞ս է արդյոք սպորտային սնունդը
Սպորտային սնունդն անվնաս է, սակայն դրա յուրաքանչյուր տեսակն իր կոնկրետ հակացուցումներն ունի։ Այդ է պատճառը, որ սպորտային սնունդ օգտագործելուց առաջ անպայման պետք է խորհրդակցել մասնագետի հետ։
Սպորտային սնունդը լինում է ինչպես շոկոլադե բատոնների, թխվածքաբլիթների, ուտելի կրեմների, այնպես էլ, օրինակ, փոշենման զանգվածի կամ հաբերի տեսքով։
Սպորտային սննդի որոշ տեսակներ, կախված բաղադրությունից, նպաստում են ճարպերի արագ այրմանը, մյուսներն օգնում են քաշ հավաքել կամ ծանր մարզումներից առաջ հավելյալ էներգիա են հաղորդում օրգանիզմին։
Շուկայում առկա է նաև վիտամինների տեսքով սպորտային սնունդ։
Ցանկացած պահի կարելի է դադարեցնել սպորտային սննդի ընդունումը՝ մտավախություն չունենալով, որ դա կարող է առողջական խնդիրներ առաջացնել։
Ինչպե՞ս պետք է ընդունել սպորտային սնունդը
Սպորտային սննդի այս կամ այն տեսակների օգտագործման եղանակը գլխավորապես հիմնված է գիտական հետազոտությունների արդյունքների և մարդու նպատակների և օրգանիզմի առանձնահատկությունների վրա:
Օրինակ՝ գոյություն ունեն պրոտեինի արագ և դանդաղ յուրացվող տեսակներ, համապատասխանաբար իրենց օգտագործման ժամերը տարբեր են: Արագ յուրացվող շիճուկային պրոտեինը խմում են այն ժամանակ, երբ օրգանիզմը և մկանային համակարգը ունեն արագ սնուցման կարիք, դա սովորաբար պարապմունքից անմիջապես հետո ժամանակահատվածն է: Դանդաղ յուրացվող կազեինային պրոտեինը, ունենալով յուրացման մինչև 8 ժամ տևողություն, օգտագործվում է սովորաբար քնելուց առաջ. այն դանդաղ յուրացվելով սնուցում է մկանները քնած ժամանակ՝ ապահովելով էֆեկտիվ գիշերային վերականգնում:
Նման առանձնահատկություններ կան սպորտային սննդի տարբեր տեսակներում, հետևաբար ճիշտ ընտրության և մոտեցման համար խորհուրդ է տրվում դիմել մասնագետի, որպեսզի նա օգնի այդ գործում՝ հիմնվելով ձեր նպատակների վրա:
Ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար հետևե՛ք մեր բլոգին:
Խորհրդատվության և մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապվել մեզ հետ, մեր բանիմաց մասնագետները կտրամադրեն անվճար գրագետ խորհրդատվություն: