Արագ առաքում և խորհրդատվություն` 093 700 788 | 099 60 08 08

BIGsport

Amino acids, ամինաթթուներ

Ամինաթթուների դերը սպորտով զբաղվողների կյանքում

Ամինաթթուները մարդու մարմնում կատարում են բազմաթիվ կարևոր գործառույթներ: Խոսելով մարզիկների և բոդիբիլդերների մասին՝ պետք է ասել, որ ամինաթթուների ամենաարժեքավոր հատկությունն այս դեպքում մկանային հյուսվածքը վերականգնելու, մկանների աճին ու զարգացմանը նպաստելու հատկությունն է: Զարմանալի չէ, որ ամինաթթուները դարձել են ամենապահանջված սպորտային հավելումները և մեծ հետաքրքրություն են առաջացնում բոդիբիլդերների շրջանում:

Ամինաթթուները մկանային հյուսվածքի «շինանյութն» են

Ցանկացած սպիտակուց բաղկացած է ամինաթթուներից: Վերջիններս մեծ քանակությամբ շրջանառվում են մարդու մարմնում, և ամինաթթուների յուրաքանչյուր տեսակ օրգանիզմում կատարում է մի շարք կարևոր գործառույթներ, օրինակ, մասնակցությունը մկանների և այլ հյուսվածքների աճին, հորմոնների և նյարդային հաղորդիչների ձևավորմանը և այլն:

Այս է պատճառը, որ մկանային զանգված հավաքելու հարցում յուրաքանչյուր մարզիկի հաջողության գրավականը օրգանիզմում կարևորագույն ամինաթթուների պաշարների մշտական ​​ապահովումն է։ Ամինաթթուների մշտական ​​մատակարարման շնորհիվ մարմինը կարողանում է նոր հյուսվածքներ ստեղծել և կանխել գոյություն ունեցող հյուսվածքների ոչնչացումը։

Մկանների աճի համար ամենաանհրաժեշտ ամինաթթուներ

Հայտնի է, որ սպիտակուցի սինթեզում ներառված են ընդհանուր առմամբ 22 ամինաթթուներ: Այս ամինաթթուներից 9-ը անփոխարինելի են, քանի որ դրանք չեն սինթեզվում մեր օրգանիզմի կողմից և պետք է  մատակարարվեն դրսից՝ սպիտակուցներով հարուստ սննդի կամ սննդային հավելումների միջոցով։ Որոշ ամինաթթուներ պայմանականորեն անփոխարինելի են, քանի որ դրանք անփոխարինելի են դառնում միայն որոշակի պայմաններում: Այս դասին են պատկանում այն ամինաթթուները, որոնք սինթեզվում են մեր մարմնի կողմից փոքր քանակությամբ: Նստակյաց կենսակերպ վարող մարդու համար այս քանակությունը կարող է բավարարել օրգանիզմի պահանջները, սակայն սպորտով զբաղվող և ակտիվ կենսակերպ վարող մարդկանց համար պայմանականորեն անփոխարինելի ամինաթթուների պաշարը արագորեն սպառվում է, ուստի շատ կարևոր է դրանք լրացնել՝ օրգանիզմ ներմուծելով արտաքին եղանակով:

Անփոխարինելի ամինաթթուներ են հիստիդինը, իզոլեյցինը, լեյցինը, վալինը, լիզինը, մեթիոնինը, ֆենիլալանինը, թրեոնինը և տրիպտոֆանը, որոնք կատարում են մի շարք կարևոր գործառույթներ՝ կապված օրգանիզմի նյութափոխանակության գործընթացների հետ:

Սպորտը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը սթրես է համարվում մեր մարմնի համար, ուստի առաջանում է ամինաթթուների լրացուցիչ քանակության ապահովման անհրաժեշտություն՝ մարզումներում ավելի լավ արդյունքներ ապահովելու և վերականգնողական գործընթացները բարելավելու համար: Հետևաբար չափազանց կարևոր է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության, մարզումների դեպքում օրգանիզմն ստանա բավարար քանակությամբ ամինաթթուներ՝ ինչպես սննդի, այնպես էլ սպորտային հավելումների տեսքով:

Սպորտում անհրաժեշտ հիմնական ամինաթթուները

Սպորտային սննդի մատակարարներն առաջարկում են ամինաթթու պարունակող բազմաթիվ ու բազմազան ապրանքներ։ Այս բազմազանության մեջ կողմնորոշվելու համար ներկայացնում ենք այն հիմնական ամինաթթուները և դրանց հակիրճ բնութագրերը, որոնք հետաքրքրում են մարզիկների մեծամասնությանը:

  • Արգինինը պատասխանատու է ազոտի օքսիդի արտադրության համար, որն օգնում է լայնացնել անոթները և արագացնել արյան հոսքը՝ ավելացնելով մկանների աճի համար անհրաժեշտ թթվածնի և սննդանյութերի տեղափոխման արագությունը:
  • BCAA — ճյուղավորված շղթայի ամինաթթուներ՝ լեյցին, իզոլեյցին և վալին, որոնք հիմնական անաբոլիկ ամինաթթուներն են, որոնք պատասխանատու են սպիտակուցի սինթեզի, կլանման և տեղափոխման համար։ 
  • Գլուտամինը մարդու օրգանիզմում ամենատարածված ամինաթթուն է՝ պայմանականորեն անփոխարինելի ամինաթթուներից մեկը։ Գլուտամինը կազմում է մկաններում հայտնաբերված ընդհանուր ամինաթթուների մոտ երկու երրորդը: Հիմնական գործառույթներից են իմունային համակարգի պահպանումը, մկանային հյուսվածքի վերականգնումը և սպիտակուցային անաբոլիզմի խթանումը:
  • Թիրոզինը ծառայում է որպես դոֆամինի, նորէպինեֆրինի և ադրենալինի նախորդող՝ նյարդային ազդակների միջնորդ: Մկանների հոգնածության հետևանքով օրգանիզմում դրանց մակարդակը նվազում է։ Թիրոզինը կարողանում է նորմայի բերել դոֆամինի, նորէպինեֆրինի և ադրենալինի մակարդակը և, հետևաբար, հաղթահարել հոգնածության զգացումը` թույլ չտալով մարզիկներին գերմարզվել:
  • Կարնիտինը նպաստում է ճարպային բջիջների այրմանը՝ դրանց տեղափոխման և ակտիվացման միջոցով:
  • Տաուրինը մկանների համար անհրաժեշտ երկրորդ ամենատարածված ամինաթթուն է՝ գլուտամինից հետո: Տաուրինը կրեատինի նման կարող է լայնացնել մկանային բջիջները՝ օգնելով պահել ջրի մոլեկուլները: Մեծացնելով բջիջների ծավալը և բարձրացնելով խոնավացման մակարդակը՝ տաուրինն օգնում է արագացնել սպիտակուցի սինթեզը:
  • Ամինաթթուների կոմպլեքսները ամինաթթուներ պարունակող խառնուրդներ են, որոնք որպես սպորտային սնունդ ներկայացվում են հեղուկների, հաբերի կամ պատիճների տեսքով։

essential amino acids

Վերջում նշենք, որ սպորտային սննդի ձեռքբերման վերաբերյալ գրագետ և անվճար խորհրդատվություն կարող եք ստանալ BIG սպորտային սննդի մասնագիտացված կենտրոնում, ինչպես նաև ձեռք բերալ այն ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են հենց ձեզ: