Եթե ունեք քաշ հավաքելու խնդիր և հոգնել եք առօրյա ուտելիքներից, ապա այս բաղադրատոմսերը ձեզ համար են։
Այս շեյքերը շատ առողջարար են, սննդարար և հեշտ պատրաստվող: Նրանցից յուրաքանչյուրը պարունակում է առնվազն 800 կալորիա և բաղկացած է տարածված բաղադրիչներից:
Ահա և այս 9 բաղադրատոմսերը:
1. Դառը շոկոլադով և նուշի կարագով շեյք
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 470մլ | 296 | 15,7գր | 15,8գր | 25,6գր |
Դառը շոկոլադ, 60գր (հալեցված) | 340 | 4,4գր | 24,2գր | 26,1գր
|
Նուշի կարագ, 2 թեյի գդալ | 203 | 4,8գր | 18,9գր | 6,8գր |
Շոկոլադե պրոտեին, 2 չափաբաժակ | 220 | 50գր | 0գր | 2գր |
Պրոտեինի ընտրության համար ցանկացած շոկոլադի համը կաշխատի:
Ավելի բարձր կալորիականություն ապահովելու համար պրոտեինի փոխարեն կարելի է օգտագործել մասս-գեյներներ:
Ուղեցույց՝ շոկոլադը հալեցնել գոլոշիով կրկնակի կաթսայի մեջ կամ միկրոալիքային վառարանում: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
2. Կրեմով քխվածքաբլիթ
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 350մլ | 223 | 12գր | 12գր | 17գր |
Խիտ սերուցք, 60գր | 200 | 0գր | 20գր | 4գր
|
Օրեօ թխվածքաբլիթ, 2 հատ | 107 | 1գր | 5գր | 17գր |
Cookie & Cream համով պրոտեին, 2 չափաբաժակ | 280 | 50գր | 4գր | 10գր |
Այս կոկտեյլը պատրաստելու համար կարող եք ընտրել նաև վանիլային համով պրոտեին:
Ուղեցույց՝ բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
3. Անանուխով և պաղպաղակով աղանդեր
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 240մլ | 146 | 7,9գր | 7,9գր | 12,8գր |
Պաղպաղակ,1 բաժակ (վանիլային կամ շոկոլադե) | 460 | 8գր | 28գր | 46գր
|
Անանուխի էքստրակտ ¼ թեյի գդալ | 0 | 0գր | 0գր | 0գր |
Chocolate mint համով պրոտեին, 2 չափաբաժակ | 230 | 48գր | 3գր | 4գր |
Դուք կարող եք նաև օգտագործել վանիլային կամ շոկոլադե պրոտեին թարմ անանուխի հետ՝ անանուխի սպիտակուցի փոշի օգտագործելու փոխարեն:
Ուղեցույց՝ բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
4. Բանան + ելակ շեյք
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 350մլ | 223 | 12գր | 12գր | 17գր |
Խիտ սերուցք, 120գր | 400 | 0գր | 40գր | 8գր
|
Բանան, 1 հատ մեծ | 120 | 1,5գր | 0,4գր | 31,1գր |
Ելակ, 4 հատ | 15 | 0,3գր | 0,1գր | 3,7գր |
Strawberry+Banana համով պրոտեին, 2 չափաբաժակ | 240 | 48գր | 2գր | 8գր |
Պրոտեինի ընտրության համար խորհուրդ եմ տալիս ընտրել ելակ+բանան համը: Եթե այդ համը առկա չէ, ապա օգտագործեք բանանի կամ վանիլային համերով պրոտեին:
Ուղեցույց՝ բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
5. Անանասով, կոկոսով և դարչինով շեյք
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 350մլ | 223 | 12գր | 12գր | 17գր |
Խիտ սերուցք, 60գր | 200 | 0գր | 20գր | 4գր
|
Կոկոսի կաթ, 60մլ | 111 | 1,1գր | 12գր | 1,6գր |
Անանաս, 90գր | 43 | 0,5գր | 0,1գր | 11,2գր |
Դարչին ¼ թեյի գդալ | 3 | 0գր | 0գր | 0,9գր |
Դարչինի համով պրոտեին, 2 չափաբաժակ | 240 | 48գր | 2գր | 8գր |
Այս շեյքը պատրաստելու համար բացի դարչինի պրոտեինից կարելի է օգտագործել նաև վանիլային պրոտեին: Ուղեցույց՝ բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
6. Կարամելային կրեմ և սուրճի շեյք
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 240մլ | 146 | 7,9գր | 7,9գր | 12,8գր |
Խիտ սերուցք, 120գր | 400 | 0գր | 40գր | 8գր
|
Եփած սուրճ, 120մլ | 1 | 0,1գր | 0գր | 0գր |
Կարամել, 2 թեյի գդալ | 103 | 0,6գր | 0գր | 27գր |
Կարամելի համով պրոտեին, 2 չափաբաժակ | 240 | 48գր | 2գր | 8գր |
Այս շեյքը պատրաստելու համար բացի կարամելի պրոտեինից կարելի է օգտագործել նաև վանիլային պրոտեին: Ուղեցույց՝ բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
7. Շոկոլադե շեյք
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 350մլ | 223 | 12գր | 12գր | 17գր |
Խիտ սերուցք, 60գր | 200 | 0գր | 20գր | 4գր
|
Hershey’s whoppers կամ որևիցե այլ շոկոլադե սալիկ ըստ ցանկության, մոտ 70գր | 100 | 0,5գր | 3,5գր | 16գր |
Դառը շոկոլադ, 30գր (հալեցրած) | 170 | 2,2գր | 12,1գր | 13գր |
Շոկոլադի համով պրոտեին, 2 չափաբաժակ | 240 | 50գր | 2գր | 4գր |
Պրոտեինի ընտրության համար ցանկացած շոկոլադի համը կաշխատի:
Ուղեցույց՝ շոկոլադը հալեցնել գոլոշիով կրկնակի կաթսայի մեջ կամ միկրոալիքային վառարանում: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
8. Նախաճաշի շեյք վարսակի փաթիլներով և շագանակագույն շաքարավազով
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 350մլ | 223 | 12գր | 12գր | 17գր |
Խիտ սերուցք, 60գր | 200 | 0գր | 20գր | 4գր
|
Վարսակի փաթիլներ, 30գր | 107 | 3,7գր | 1,8գր | 19,2գր |
Շագանակագույն շաքար, 4 թեյի գդալ | 69 | 0գր | 0գր | 17,9գր |
Վանիլային պրոտեին, 2 չափաբաժակ | 240 | 50գր | 2գր | 4գր |
Ուղեցույց՝ բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
9. Շոկոլադ + ավոկադո
Բաղադրություն | Կալորիաներ | Սպիտակուցներ | Ճարպեր | Ածխաջրեր |
Կաթ, 350մլ | 223 | 12գր | 12գր | 17գր |
Ավոկադո, 1 հատ հասած | 240 | 3գր | 22գր | 12,8գր
|
Բանան, 1 հատ միջին | 105 | 1գր | 0գր | 27գր |
Դառը շոկոլադ, 30գր (հալեցրած) | 170 | 2,2գր | 12,1գր | 13գր |
Շոկոլադի համով պրոտեին, 2 չափաբաժակ | 240 | 50գր | 2գր | 4գր |
Ուղեցույց՝ շոկոլադը հալեցնել գոլոշիով կրկնակի կաթսայի մեջ կամ միկրոալիքային վառարանում: Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք այնքան, մինչև սպիտակուցի փոշու բոլոր գնդիկները վերանան:
Եթե արդեն փորձել եք այս բաղադրատոմսերից որևէ մեկը, խնդրում ենք տեղեկացնել մեզ ստորև ներկայացված մեկնաբանությունների բաժնում: