Արագ առաքում և խորհրդատվություն` 093 700 788 | 099 60 08 08

BIGsport

օգտակար ճարպերը սննդակարգում

Ի՞նչ դեր ունեն օգտակար ճարպերը

Ճարպերը բաժանվում են երկու տեսակի` հագեցած և չհագեցած: Նրանք տարբերվում են քիմիական կառուցվածքով և օրգանիզմի վրա ազդեցությամբ:

Հագեցածները ճարպերը պարունակվում են կենդանական ծագման արտադրանքներում և արդյունաբերական հացաբուլկեղեններում և կարող են վնասակար լինել, քանի որ բարձրացնում են խոլեստերինի մակարդակը ՝ մեծացնելով սրտային հիվանդությունների ռիսկը:

Չհագեցած (օգտակար) ճարպերը  իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը. դրանք մեծ քանակությամբ հանդիպում են բուսական սննդի և յուղերի մեջ: Կան նաև տրանս ճարպեր, որոնք հագեցած ճարպերի վերամշակման արդյունք են, նույնպես բարձրացնում են վատ խոլեստերինի մակարդակը և համարվում են առավել վնասակար:

Օգտակար ճարպերի դերը սպորտում

Օգտակար ճարպերը պարունակվում են այնպիսի սննդամթերքներում, ինչպիսիք են ձուկը, ընդեղենը, ընկույզի բնական կարագը և բուսական յուղերը: Դրանց շարքին են դասվում նաև շատ կարևոր՝ օմեգա -3 օգտակար ճարպերը: Մարզիկի սննդակարգը պետք է պարունակի առնվազն 10% օգտակար ճարպ, հակառակ դեպքում օրգանիզմում առաջանում են մորֆո-ֆունկցիոնալ խանգարումներ, իսկ սպորտային արդյունքները վատթարանում են: Օգտակար ճարպերի պակասը հանգեցնում է տեստոստերոնի արտադրության նվազմանը, մկանային հյուսվածքի անաբոլիզմի ճնշմանը և իմունիտետի անկմանը: Բացի դրանից, միայն այս ճարպերի առկայության դեպքում է հնարավոր մարզիկների համար այնքան կարևոր՝ Բ խմբի վիտամինների յուրացումը:

Գիտականորեն ապացուցված է, որ այն դեպքում, երբ ոչ հագեցած ճարպաթթուները կազմում են ամենօրյա սննդի էներգետիկ արժեքի 10-ից 15 տոկոսը, դա հանգեցնում է արագ վերականգնման, ազոտի դրական բալանսի հաստատման և իմունիտետի բարձրացման: Այնուամենայնիվ, երբ ճարպի տեսակարար կշիռը բարձրանում է մինչև 30 տոկոս և նույնիսկ ավելի բարձր, դրանց ազդեցությունը դառնում է բացասական, իմունիտետը նվազում է, անաբոլիզմը վատթարանում է, հոգնածությունն աճում է, վերարտադրողական ֆունկցիան նվազում է և ճարպի պաշարման գործընթացն արագանում է: