Արագ առաքում և խորհրդատվություն` 093 700 788 | 099 60 08 08

BIGsport

Ճարպ այրիչներ

Ճարպ այրիչներ

Ճարպ այրիչները սպորտային սննդի տեսակ են, որոնք նախատեսված են մարմնի ավելորդ ճարպը նվազեցնելու համար: Ճարպայրիչները օգնում են նվազեցնել մարմնի քաշը, ավելի ակնառու (ռելիեֆային) դարձնել մկանները, թույլ են տալիս ավելի լավ կենտրոնանալ ֆիզիկական վարժությունների վրա և հեշտացնել մարզումները:

Ճարպ այրիչների գործողության հիմնական մեխանիզմները՝  օրգանիզմում նյութափոխանակության խթանում, ախորժակի նվազեցում, մարսողական տրակտից ճարպերի և ածխաջրերի կլանման նվազեցում, ճարպային հյուսվածքում ճարպի պաշարման արգելափակում և ավելցուկային հեղուկի հեռացում: Հիմնականում ճարպ այրիչները արագացնում են ճարպի մոլեկուլների քայքայումը և ճարպը վերածում ազատ էներգիայի՝ ավելացնելով դրա սպառումը:

Ճարպ այրիչները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր մարզվում են և ցանկանում են նվազեցնել մարմնի ճարպի պաշարները: ճարպ այրիչների ազդեցությունը իրագործվում է ֆիզիկական վարժությունների ընթացքում՝ համապատասխան դիետայի կիրառման պարագայում: Եթե ​​ճարպ այրիչների օգտագործումը չի զուգորդվում մարզումների և պատշաճ սննդակարգի հետ, ապա ազդեցությունը շատ ավելի թույլ կլինի, ուստի ճարպայրիչների կիրառման իմաստը կտրուկ նվազում է նստակյաց կենսակերպ վարող և դիետա չպահող մարդկանց համար: