Արագ առաքում և խորհրդատվություն` 093 700 788 | 099 60 08 08

BIGsport

Ինչի՞ համար է կիրառվում գեյները

Գեյները (անգլ. ՝ gain – աճ) սպորտային սննդի դաս է, որը սպիտակուցային-ածխաջրային խառնուրդ է: Երբեմն արտադրողները ավելացնում են կրեատին, վիտամիններ, ամինաթթուներ և այլ բաղադրիչներ, նաև երբեմն պարունակում է փոքր քանակությամբ ճարպ:

Գեյների կիրառման հիմնական նպատակը մարմնի քաշի ավելացումն է և էներգիայի պաշարների արագ համալրումը: Գեյները նախատեսված է նիհար կազմվածք ունեցող մարդկանց համար (էկտոմորֆներ), ում օրգանիզմը ունի արագ նյութափոխանակություն, ճարպ պաշարելու հակում չունի և ովքեր ձգտում են կարճ ժամանակում մկանային զանգված և քաշ ավելացնել:

Ավելորդ քաշ ունեցող (էնդոմորֆ) մարդկանց գեյներ օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ ածխաջրերի մեծ մասը կպաշարվի ճարպային հյուսվածքի մեջ, ուստի նրանց համար ավելի խելամիտ է օգտագործել պրոտեինային կոմպլեքսներ, իսկ ածխաջրեր օգտագործել հիմնականում դանդաղ յուրացման:

Բացի դրանից, գեյները նպատակահարմար է օգտագործել թեթև ատլետներին, բռնցքամարտիկներին, ֆուտբոլիստներին, բասկետբոլիստներին և այլ մարզիկներին, ովքեր կատարում են երկար աէրոբ մարզումներ:  Մարզումից առաջ գեյների օգտագործումը թույլ է տալիս պահպանել էներգիայի բարձր մակարդակը մարզման ընթացքում, իսկ մարզվելուց հետո օգնում է վերականգնել ուժն ու մկանները:

Պահպանելով համապատասխան սննդակարգ և օգտագործելով գեյներ՝ կարելի է հեշտությամբ պահպանել քաշը ցանկալի մակարդակում: