Արագ առաքում և խորհրդատվություն` 093 700 788 | 099 60 08 08

BIGsport

Ռաֆայել Աբրահամյան

MMA (Մարտեր առանց կանոնների) աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Աբրահամյանի հետ

MMA-ն իրենից ներկայացնում է խառը մարտական արվեստներ, որոնք ներառում են բազմաթիվ մարտական ոճեր: Այն տալիս է հնարավորություն աշխատելու տարբեր դիրքերում՝ ստոյկաներում թե պարտերում:  Մեկ ռաունդը տևում է հինգ րոպե՝ երկու րոպեով ավելի, քան բռնցքամարտում, ինչը ավելացնում է ծանրաբեռնվածությունը մարզիկի վրա:

Մի փոքր իմ մասին

6-13 տարեկան հասակում զբաղվել եմ կիոկուշին կարատեով, 13 տարեկանից կարճատև զբաղվել եմ բռնցքամարտով, քիք-բոքսով և վերջապես ինձ գտա պանկրատիոն մարտարվեստում, որը բաղկացած է հարվածային տեխնիկայից և ըմբշամարտից: Այդպիսով պանկրատիոնը հանդիսացավ իմ հիմքը:  2010 թվականին Սամարայում մասնակցելով պանկրատիոնի առաջնությանը, որտեղ զբաղեցրեցի 3-րդ տեղը, սկսվեց իմ սիրողական կարիերան: 2018-ի վերջ մասնակցեցի պրոֆեսիոնալ լիգայի մենամարտին, որն ավարտվեց իմ հաղթանակով, և այդպիսով սկսվեց իմ պրոֆեսիոնալ կարիերան: 2019-ին մենամարտեցի թուրք մարզիկ Բատուխան Ակդումանի հետ, որին հաղթեցի խեղդում հնարքով և շարունակեցի իմ պրոֆեսիոնալ կարիերան:

Հայաստանում առաջին անգամ մենամարտեցի MMA Series 61 առաջնությանը 2022թ-ի նոյեմբերի 28-ին GOR MMA թիմի կազմի մեջ (գլխավոր մարզիչ՝ Գոռ Ազիզյան): Հակառակորդս եղել է ազգությամբ թուրք մարզիկ Էլդար Կախարմանովը, որ ներկայացնում էր Ղազախստանը: Առաջին ռաունդի 4-րդ րոպեին գիլյատինա հնարքով տարա հաղթանակ:

Մարտեր առանց կանոնների

Ինչպե՞ս են նախապատրաստվում պրոֆեսիոնալ մենամարտերին

Նախապատրաստության սկզբնական փուլը ներառում է իմ մարզիչի, մենեջերի և լիգայի ներկայացուցիչների կողմից հակառակորդի ընտրությունը: Կատարվում է հակառակորդի մարտերի մանրամասն ուսումնասիրություն և հաստատվում է մարտի պլանը: Այնուհետև, ըստ իմ մարտի պլանի, կազմվում է նաև մարզումների պլանը: Նախապատրաստությունը տևում է 3 ամիս, որից 2-ը հատկացվում է տեխնիկայի, սպարինգների, տակտիկա-տեխնիկական և ուժային մարզումներին իսկ 3-րդ ամսում կենտրոնանում ենք միայն տակտիկա-տեխնիկական մարզումների և սննդակարգի վրա: Մենամարտից 1 շաբաթ առաջ տեղի է ունենում քաշ գցելու լուրջ աշխատանք: Նախապատրաստության վերջին փուլում ես կորցնում եմ մոտ 15 կգ:

Սննդակարգ

Սննդկարգը չափազանց կարևոր է մարդու կյանքում, իսկ եթե խոսքը գնում է պրոֆեսիոնալ մարզիկի մասին, ապա առանց գրագետ սննդակարգի հաջողությանը հասնել հնարավոր չէ:

Կոնկրետ իմ սպորտաձևում անհրաժեշտ է լինում և՛ մկանային զանգված ավելացնել, և՛ քաշ նվազեցնել մարտերից առաջ և առհասարակ միշտ լինել էներգիայով լի և պատրաստ ամենօրյա ինտենսիվ մարզումներին:

Օրս նախնտրում եմ սկսել ածխաջրերով հարուստ սնունդով, քանի որ ածխաջրերը հանդիսանում են մեր օրգանզիմի էներգիայի առաջին աղբուրը, ուստի պրոդուկտիվ օրվա լավ սկիզբ է: Նաև միշտ աշխատում եմ սպիտակուցներով հարուստ սնունդ ուտել, քանի որ սպիտակուցը հանդիսանում է մկանների շինանյութ: Կարևորում եմ նաև բանջարեղենի և կանաչեղենի օգտագործումը՝ օրգանիզմս վիտամիններով և միներալներով հագեցնելու համար, իսկ շաքարն ու հացաբուլկեղենը իմ սննդակարգից առհասարակ հանել եմ:

Սպորտում բարձր արդյունքների հասնելու համար նաև շատ կարևոր է սպորտային սննդի օգտագործումը, քանի որ առօրյա սննդի միջոցով գործնականում հնարավոր չէ ստանալ անհրաժեշտ սննդարար նյութերը և սպիտակուցների բավարար քանակը մկանների զարգացման և վերականգման հանար: Մարզումներից հետո ես օգտագործում եմ արագ յուրացման շիճուկային պրոտեին, իսկ քնելուց առաջ՝ դանդաղ յուրացման կազեին պրոտեին: Մարզումների ընթացքում նախնտրում եմ օգտագործել ամինաթթուներ (BCAA)՝ դիմացկունությունը ավելացնելու համար, նաև պարբերաբար օգտագործում եմ կրեատին, որը բավականին ավելացնում է ուժային ցուցանիշները:

Սկսնակ մարզիկների խորհուրդ եմ տալիս հավատալ իրենց ուժերին, համառորեն մարզվել և շարժվել դեպի նպատակ՝ անկախ հանգամանքներից և կյանքի դժվարություններից: