Արագ առաքում և խորհրդատվություն` 093 700 788 | 099 60 08 08

BIGsport

6 յուրօրինակ պրոտեինային կոկտեյլներ

Նուշով և բանանով կոկտեյլ իդեալական նախաճաշի համար

Նուշով և բանանով կոկտեյլ

Նուշով և բանանով կոկտեյլը պրոտեինի, նուշի, բանանի, մածունի և վարսակի փաթիլների յուրօրինակ միքս է: Փորձի՛ր այն:

Բաղադրություն

  • 1 միջին բանան
  • 1 բաժակ մածուն
  • 100 մլ սառը ջուր
  • 30 գր աղացած կամ կտրատած նուշ
  • 1 բաժակ հում վարսակի փաթիլներ
  • 1 չափաբաժին պրոտեին (համը՝ ըստ ցանկության)

Պատրաստում

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Կարելի է ավելացնել ջուր, եթե նախընտրում եք ավելի ջրիկ:  Ձեր կատարյալ նախաճաշը պատրաստ է:

Գետնանուշի կարագով, բանանով պրոտեինային կոկտեյլ՝ մկանային զանգված հավաքելու համար

կոկտեյլ՝ մկանային զանգված հավաքելու համար

Հիանալի պրոտեինային կոկտեյլ՝ մեծ մկանային զանգված հավաքելու համար: Բաղադրությունը ներառում է ձեր նախընտրած պրոտեինը, բանան և գետնանուշի կարագ:

Բաղադրություն

Պատրաստում

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել գետնանուշի կարագ և կաթ՝ այդպիսով բարձրացնելով այս կոկտելի կալորիականությունը և սննդային արժեքը:

Կարամելով և սուրճով շոկոլադե պրոտեինային կոկտեյլ

շոկոլադե պրոտեինային կոկտեյլ

Shake & go! Այս կոկտեյլը պատրաստելը վայրկյաններ է տևում, և սովորական պրոտեինային կոկտեյլը վերածվում է շատ ավելի յուրօրինակ կոկտեյլի: Հիանալի տարբերակ է նախաճաշի համար:

Բաղադրություն

  • 2 չափաբաժին շոկոլադե պրոտեին
  • 230 մլ սուրճ
  • 230 մլ 2% կաթ
  • 2 ճաշի գդալ կարամելային կրեմ

Պատրաստում

Պարզապես լցրեք սուրճը (սև կամ լուծվող) և կաթը շեյքերի մեջ, ավելացրեք 2 ճաշի գդալ կարամելային կրեմ (օրինակ Caramel Macchiato համով), 2 չափաբաժին շոկոլադե պրոտեին և թափահարեք այն մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

 

Վերականգնող պրոտեինային սմուզի

պրոտեինային սմուզի

Պատրաստվո՞ւմ եք ակտիվ հանգստյան օրերին: Խմե՛ք այս վերականգնող սմուզին առավոտյան, որպեսզի լավ վերականգնվեք և էֆեկտիվ պարապմունք անցկացնեք հաջորդ օրը: ​

Բաղադրություն

  • 1 չափաբաժին պրոտեին
  • 2 ճաշի գդալ մածուն
  • 1 բանան
  • ½ բաժակ հապալաս
  • 3 ելակ
  • 1 բաժակ սպանախ
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 բաժակ նուշի կաթ

Բաղադրիչների այս քանակը նախատեսված է 2 բաժին սմուզիի համար:

Պատրաստում

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը:

1 բաժին զմուզիի ցուցանիշներ

Վարսակի փաթիլներ + բանան կաթնային միքս

Վարսակի փաթիլներ + բանան կաթնային կոկտեյլ

Պրոտեինային կոկտեյլ բանանով, վարսակի փաթիլներով և ձեր սիրելի պրոտեինով, որը հիանալի նախաճաշ կարող է հանդիսանալ առավոտյան աշխատանքի շտապող ակտիվ ապրելակերպ վարող մարդկանց համար:

Բաղադրություն

  • 230 մլ կաթ
  • 1 բանան
  • 1/2 բաժակ վարսակի փաթիլներ
  • 2 չափաբաժին պրոտեին
  • աղացած դարչին

Պատրաստում

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը: Բաժակի մեջ լցնելուց հետո վրան ավելացնել աղացած դարչին:

Բանանով և հատապտուղներով շոկոլադե պրոտեինային կոկտեյլ

Բանանով և հատապտուղներով շոկոլադե պրոտեինային կոկտեյլ

Բանանի, ձեր սիրելի հատապտուղների և շոկոլադե պրոտեինի միքս

Բաղադրություն

  • 350 մլ ջուր
  • 4 սառույց
  • 1 բանան
  • 30 գր նախնտրելի հատապտուղներ
  • 2 բաժին շոկոլադե պրոտեին

Պատրաստում

Բոլոր բաղադրիչները լցնել բլենդերի մեջ և հարել մինչև համասեռ խառնուրդ ստանալը: